ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

Ո՞վ է «խաղեր տալիս»

Ո՞վ է «խաղեր տալիս»
22.05.2015 | 07:00

Բավականին նուրբ իրավիճակ է առաջացել Հայաստանում, առավել ստույգ` Ռիգայում տեղի ունենալիք Արևելյան հարևանության համաժողովի, ինչպես նաև ԵԺԿ գագաթնաժողովին Սերժ Սարգսյանի մասնակցության շուրջ:
«Կոնկուրենտ ֆիրման», ինչպես երևում է, կենաց-մահու «ձեռնամարտի» է բռնվել. վերջինիս թվում էր, որ Ռիգա այցով Սերժ Սարգսյանը կբազմապատկի իր «մահացու մեղքերի» ամբողջական տրցակը, և Ռուսաստանը, ի վերջո, կբռնի իրեն մեկնած «կոնկուրենտի» մուրացիկ ձեռքը, նրա ափի մեջ կդնի բաղձալի ուղերձն ու «դաբրոն» և կասի. «Ա՛ռ, գնա իշխանափոխություն արա Հայաստանում, քարը քարին մի թող, մի թույլ տուր, որ սահմանադրական փոփոխություններ լինեն, քանզի հայաստանյան իշխանությունները, ոնց որ, «լրիվ խառնել են սաղ» ու մեզ «տեղը չեն բերում»:
Իսկ եթե լուրջ, ապա պետք է անհրաժեշտ «ջուրն ածել» «կոնկուրենցիայի» այդ կարգի սպասումների վրա: Նախ` քաղաքական, ապա` «մնացյալի» առումով:
Ինքնին հասկանալի է, որ շախմատ խաղացող Սերժ Սարգսյանը, ով երկար պարտիաների սիրահար է, չէր «բոբիկանա»-գնար Ռիգա, առանց նույնքան երկար-բարակ հաշվարկի: «Հաշիվը» կոնկրետ դեպքում հետևյալն էր.
ա) Նա, ինչպես բոլորը, նկատում և հաշվում է, որ որոշակի տեղաշարժեր են ընթանում Ռուսաստան-Արևմուտք տանդեմում. սառույցը մասամբ անտեսանելի, դանդաղ շարժվում է` Սոչիում տեղի ունեցած Պուտին-Քերի չորսժամյա հանդիպումից, Նուլանդի մոսկովյան այցից, նախորդ օրը Լավրովի և ռուսական կողմի մի շարք հայտարարություններից հետո:
բ) Այո, ռուսական կողմը նախորդ օրն ասաց` չի բացառվում, որ ԱՄՆ-ը միանա ՈՒկրաինայի հարցով «նորմանդական խմբին»: Իսկ սա արդեն շատ բան է նշանակում, ինչին կանդրադառնանք մեկ այլ առիթով:
գ) Ապա և Լավրովը հայտարարեց, որ ՈՒկրաինայի և ընդհանրապես հարևան երկրների ու Եվրամիության հարաբերությունների սերտացումը ողբերգություն չէ, միայն թե չխախտվեն Ռուսաստանի «օրինական շահերը», որ Ռուսաստանը մենաշնորհ չունի ԱՊՀ-ում և ընդունում է ԱՊՀ երկրների` բազմավեկտոր քաղաքականություն վարելու իրավունքը:
Դո՛ւ ասացիր:
Ապակոդավորե՞նք այս տողերը, թե՞ ինքնին հասկանալի է` ինչ է կատարվում, և որքան սին են «կոնկուրենտների» էժան հնարքներն ու սպասումները, ինչն «արտահայտվեց» նախ` Սերժ Սարգսյանի Ռիգա չմեկնելու մասին նախորդ օրն արած «հայտարարության», ապա` Ռուսաստանի ուշադրությունը նրա մեկնելու վրա սևեռելու առնչությամբ:
Ի դեպ, «ջուր ածվեց» նաև «կոնկուրենտի» հաջորդ մուրազի վրա. այն է` Ռիգայում տեղի կունենա Ալիև-Սարգսյան հանդիպում, ինչն ընդհանրապես պետք է «հունից հաներ» Ռուսաստանին, որովհետև խնդրի կարգավորման «արտոնագիրն» այս կարևոր փուլում պատկանելու էր Արևմուտքին, և Ռուսաստանը կորցնելու էր իր ազդեցությունը ոչ միայն ղարաբաղյան խնդրի, այլև կողմերի վրա:
Այս, ինչպես նման շատ դեպքերում, Ալիևը խիստ «կառուցողական» գտնվեց Հայաստանի «առնչությամբ». հրաժարվեց այդ հանդիպմանը մասնակցելուց` Սերժ Սարգսյանին դնելով անչափ շահեկան վիճակի մեջ: Հայաստանն իսկապես կարողացավ փոխլրացման իր քաղաքականության «հմայքները» ցուցանել աշխարհին. չմերժեց հանդիպմանը մասնակցելու «արևմտյան» հրավերը, բայց և ոչինչ չարեց ընդդեմ Ռուսաստանի:
Եվ վերջապես. օրերս անսահման ազատ ու արդար ընտրություններ անցկացրած Ղարաբաղում էլ ստատուս-քվոն` Ալիևի ոչ դեմոկրատ, բռնակալ, մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին, շարունակում է պահպանվել` «կոնկուրենտին» պատճառելով դաժան հիասթափություն:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1473

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ